Աննա Իսրաելյանի հարցազրույցը Արմեն Շեկոյանի հետ

Ուսանողների համար, իբրեւ շատ լավ հարցազրույցի օրինակ.

«Կերթամ. միթե լավ տղա եմ Սվո Ռաֆից կամ Շուկշինից»

 

Advertisements
Posted in Նյութեր ուսանողների համար | Leave a comment

Էրիկ Ֆիխթելիուսի «Լրագրության 10 ոսկե պատվիրան»

Ուսանողների համար՝ Էրիկ Ֆիխթելիուսի «Լրագրության 10 ոսկե պատվիրան» գրքի էլեկտրոնային տարբերակի հղումը:

http://www.media.am/Erik-Fichtelius

 

 

Posted in Նյութեր ուսանողների համար | Leave a comment

ԷԴԴԻ ԱՌՆԱՈՒԴՅԱՆԸ  «ԱԲԿԱՅ. ՄԵՌՆԵԼՈՒ ՊԱՐՈՒՆԱԿՆԵՐԸ» ՎԵՊԻՍ ՄԱՍԻՆ

“Armenian News Network / Groong”  ինտերնետային հրատարակությունը 2015 թվականի նոյեմբերի 3-ին հրապարակել է Eddie Arnavoudian – ի ակնարկը իմ «Աբկայ. մեռնելու պարունակները» վեպի մասին: Ակնարկը տեղակայված է «Կռունկի»   քննադատական ակնարկների The Critical Corner բաժնում:

Ակնարկի հեղինակի եւ «Կռունկ» կայքի խմբագրի սիրահոժար արտոնմամբ տեղադրում եմ այդ ակնարկը, որի բնագիրը կարող եք գտնել այստեղ՝  http://www.groong.org/tcc/tcc-20151103.html 

Abcai: circles of dying’: a novel about the enemy within

Armenian News Network / Groong

November 3, 2015

By EDDIE ARNAVOUDIAN

There is in Armenia today something of an exciting literary revival. Its quality and its future are, however, far from secure, with much depending on whether the nation can be salvaged from the hyenas mercilessly devouring it. Nevertheless, and perhaps ironically, one manifestation of this revival is Mesrop Harutyunian’s wonderful short novel – `Abcai: circles of dying’ that illuminates the sordid and tragic truths of the late 1980s transition from the Soviet Armenian to the `independent’ Third Republic. A book for our times its truths have, additionally, an international resonance! Continue reading

Posted in Գրական | Leave a comment

ԱԲԿԱՅ. ՄԵՌՆԵԼՈՒ ՊԱՐՈՒՆԱԿՆԵՐԸ

Շատ տարիներ առաջ՝ 1987 թվականին (ամիսն ու օրը չեմ հիշի՝ չստիպեք) ես գրեցի այս պարբերությունը.

«Ամեն տարի ամառային արեւադարձին նախորդող օրվա երեկոյան՝ մայրամուտից առաջ, Արեւը մի պահ կանգ էր առնում, կարծես կառչում սարից, եւ նրա վերջին ճառագայթներից լուսավորվելով՝ Հաչա Քարի զույգ կատարները կարմրում էին, ու այդ կարմրությունը պահպանվում էր մինչեւ լուսաբաց: Ողջ գիշեր լույս էր լինում, իսկ առավոտյան Գյուղը զարթնում էր հաճույքից խոնջացած կնոջ նման: Միայն մեկ անգամ՝ 1941 թվականի հունիսի 21-ի երեկոյան, Արեւը չկատարեց իր հրաժեշտի ծեսը…»:

Շատ տարիներ առաջ՝ 1987 թվականին (ամիսն ու օրը չեմ հիշի՝ չստիպեք), այս սկիզբը գրելուց հետո, ես որոշեցի, որ պիտի ստեղծեմ մի վեպ իմ փոքրիկ գյուղաքաղաքի կյանքից, որով ՄԵՂՐԻՆ կգերազանցի ՄԱԿՈՆԴՈՅԻ, իսկ վեպս էլ՝ «100 տարվա մենության» փառքին:

Հետո սկսվեց  ՇԱՐԺՈՒՄԸ, հետո ամեն ինչ փոխվեց, հետո բուռն մի ժամանակաշրջան եղավ, եւ երեք գիրք հրատարակելուց հետո (1998-ին` «Բացարձակ սեւ մարմին», 2003-ին՝ «Եռանկյան չորրորդ անկյունը» եւ 2005-ին՝ «Հետհեղափոխությունն իր եզրերով») նորից վերադարձա էն «աշխարհացունց» մտահղացմանս: Բայց դե ժամանակներ էին փոխվել, իրադարձություններ էին կատարվել, երկիր էր փոխվել եւ այլն, ու ստացվեց էս՝ «Աբկայ. մեռնելու պարունակները» վեպս:

Continue reading

Posted in Գրական | 3 Comments

Լեւոն Խեչոյանի մասին Հրանտ Մաթեւոսյանից լավ, հաստատ, չէի կարող ասել

Արդեն երկու օր է՝ մտածում եմ գրել Լեւոնի մասին, կամ Լեւոնի հիշատակին, կամ Լեւոնի խոսքի մասին…  Չի ստացվում:

Որովհետեւ արդեն մոտ 20 տարի ճանաչելով, անգամ ընկերություն անելով՝ հասկացել եմ, որ Continue reading

Posted in Uncategorized | Tagged , | Leave a comment

ԱՅՆ Ո՞Վ Է, ԱՅՆ Ո՞Վ…

Իմ լավ բարեկան ԱՐՓԻ ՈՍԿԱՆՅԱՆԸ էս համարյա մի տարի է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ է գրում՝ «ԱՅՆ Ո՞Վ Է, ԱՅՆ Ո՞Վ…» վերնագրով: Ես էլ որոշեցի անել դրա  ապաքաղաքական պարոդիան:

Դե հիմա գուշակեք, թե, ով է… 🙂 🙂 :))))))))

Continue reading

Posted in Գրական, Uncategorized | Tagged , , , , , , | 3 Comments

ՉԸՆՏՐՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՆՎՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆՆԵՐԻ ՎՐԱ

ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԸ կռվել է Արցախյան պատերազմում, հետո վերադարձել ու շարունակել է գրքեր գրել: Բայց Լեւոնը ոչ մի անգամ չի պարծեցել, որ ազատամարտիկ է եղել եւ ոչինչ չի պահանջել դրա դիմաց: Ավելին, Լեւոնը հրաժարվել է պետական պարգեւից… Հիշում եք իր խոսքերը:

 ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆԸ  մասնակցել է Արցախյան պատերազմին: Բայց Վարդանը երբեք ոչինչ չի պահանջել դրա դիմաց ու շարունակում է համեստ գրականագետի իր գործունեությունը:

ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ կռվել է Արցախում՝ իր հայրենի գյուղի ինքնապաշտպանական ճակատում: Բայց Էդոն ոչ մի անգամ ոչինչ չի պահանջել դրա դիմաց, եւ շարունակում է լրագրողական իր հետաքննություններն ու բացահայտումները:

Էլի անուններ կարող եմ տալ, որ կամ կռվել են Արցախում կամ էստեղ սահմանում, կամ՝ թիկունքում են եղել՝ իրենց կարեցածի չափով օգնել են՝ հույսով, որ մի օր երկրի տերն են լինելու՝ իրենք են ընտրելու իշխանությունը: Ու նրանք էլ ոչինչ չեն պահանջել իրենց արածի դիմաց:

Նորմալ երկրի նորմալ իշխանությունը նման մարդկանց վրա պիտի հենվեր, ոչ թե քրեական ու քրեածին լիցկաների, թաղի խուժանի, հերթապահ բառեր սերտած ու թութակի պես կրկնող, շեֆին դիֆերամբներ երգող երիտասարդ կարիերիստների ու ՉԵԲՈՒՐԱՇԿԱՆԵՐԻ, կյանքում հրապարակային երկու բառ չասած ԱՌԱՋԻՆ ՓԵՍԱՅԻ ու սրա ընկեր, արտասահմանում իբր կրթված, բայց արտասահմանից բան չսովորած (միայն «հաաաաաայյյյյ» ու «բաաաաայյյյ» սերտած ու անգլերեն առոգանությամբ իբր հայերեն խոսող) օսլայած օձիքների ու ժելեյած քյաքուլների…

Եվ եթե մարդկանց վրա հենվեր, այլ ոչ թե հիշյալ թափթփուկների, հաստատ ուժեղ կլիներ եւ երկրի համար էս իրոք ծայրահեղ վիճակում ոչ թե  կլռեր (ու անվտանգության խորհդրի նիստ կհրավիրեր՝ հռչակելու համար «տնտեսական թռիչքը»), այլ դուրս կգար ժողովրդի առաջ ու կխոսեր… ու ներողություն կխնդրեր, որ Լիցկայի նման անմեղսունակ(ներ)ին էսքան տարի հանդուրժել է ու նաեւ մեդալ տվել էս վերջերս…

Բայց ոչ միայն ժողովրդի առջեւ չելավ, այլեւ  զինդատախազի բերանով արդեն հայտարարեց Լիցկայի «անմեղությունը»…

Հենց նման բաները վերացնելու համար է անհրաժեշտ, որ  Հայաստանում իշխանությունը ձեւավորի ժողովուրդը եւ ոչ թե թաղի խուժանն ու  բաժանված կաշառքը…

Posted in Uncategorized | Leave a comment