ԱԲԿԱՅ. ՄԵՌՆԵԼՈՒ ՊԱՐՈՒՆԱԿՆԵՐԸ

Շատ տարիներ առաջ՝ 1987 թվականին (ամիսն ու օրը չեմ հիշի՝ չստիպեք) ես գրեցի այս պարբերությունը.

«Ամեն տարի ամառային արեւադարձին նախորդող օրվա երեկոյան՝ մայրամուտից առաջ, Արեւը մի պահ կանգ էր առնում, կարծես կառչում սարից, եւ նրա վերջին ճառագայթներից լուսավորվելով՝ Հաչա Քարի զույգ կատարները կարմրում էին, ու այդ կարմրությունը պահպանվում էր մինչեւ լուսաբաց: Ողջ գիշեր լույս էր լինում, իսկ առավոտյան Գյուղը զարթնում էր հաճույքից խոնջացած կնոջ նման: Միայն մեկ անգամ՝ 1941 թվականի հունիսի 21-ի երեկոյան, Արեւը չկատարեց իր հրաժեշտի ծեսը…»:

Շատ տարիներ առաջ՝ 1987 թվականին (ամիսն ու օրը չեմ հիշի՝ չստիպեք), այս սկիզբը գրելուց հետո, ես որոշեցի, որ պիտի ստեղծեմ մի վեպ իմ փոքրիկ գյուղաքաղաքի կյանքից, որով ՄԵՂՐԻՆ կգերազանցի ՄԱԿՈՆԴՈՅԻ, իսկ վեպս էլ՝ «100 տարվա մենության» փառքին:

Հետո սկսվեց  ՇԱՐԺՈՒՄԸ, հետո ամեն ինչ փոխվեց, հետո բուռն մի ժամանակաշրջան եղավ, եւ երեք գիրք հրատարակելուց հետո (1998-ին` «Բացարձակ սեւ մարմին», 2003-ին՝ «Եռանկյան չորրորդ անկյունը» եւ 2005-ին՝ «Հետհեղափոխությունն իր եզրերով») նորից վերադարձա էն «աշխարհացունց» մտահղացմանս: Բայց դե ժամանակներ էին փոխվել, իրադարձություններ էին կատարվել, երկիր էր փոխվել եւ այլն, ու ստացվեց էս՝ «Աբկայ. մեռնելու պարունակները» վեպս:

Չեմ ասելու արձագանքների մասին (դրանք տարբեր էին, բայց ոչ «աշխարհացունց»):

Նրանք ովքեր չեն կարդացել, խնդրեմ, եթե ուզում են, թող այստեղ կարդան:

Նրանք, ովքեր տեսնելով այս հրապարակումը հիշեցին, որ իրենք ունեն այդ գիրքը, խնդրեմ, եթե ուզում են, թող նորից թերթեն:

Ոչ ոքի եւ ոչինչ չեմ պարտադրում:

Պարզապես, քանի որ բարեկամներիս թիվն այդ գրքի հրատարակությունից հետո անցած 8 տարիներին չգիտեմքանիապատկվել է, եւ նրանց մեծ մասը ցանկանում է կարդալ, իսկ գրքի օրինակներից ես չունեմ (տպաքանակը մեծ չէր եւ սպառվել է), վերջապես համարձակվեցի վեպս տեղադրել  այստեղ:

Առաջին անգամ կարդացողներին՝ բարի վայելում:

***

ABKAIՄեսրոպ Հարությունյան

 ԱԲԿԱՅ. ՄԵՌՆԵԼՈՒ ՊԱՐՈՒՆԱԿՆԵՐԸ

 ՌՈՒԲԵՆ ՍԱՀԻՆՅԱՆԻ հիշատակին. Ինքը կհավաներ ու կխրախուսեր` թունդ մի խոսքով։

 Ամեն տա­րի ամա­ռա­յին արեւ­ա­դար­ձին նա­խոր­դող օր­վա մայ­րա­մու­տից առաջ Արեւ­ը մի պահ կանգ էր առ­նում՝ կար­ծես կառ­չում սա­րից, եւ նրա վեր­ջին ճա­ռա­գայթ­նե­րից լուսավորվելով՝ Հա­չա Քա­րի զույգ կա­տար­նե­րը կարմ­րում էին, ու այդ կարմ­րու­թյու­նը պահ­պան­վում էր մին­չեւ լու­սա­բաց։ Ողջ գիշ­եր լույս էր լի­նում, իսկ առա­վոտ­յան Գյու­ղը զարթ­նում էր հա­ճույ­քից խոն­ջա­ցած կնոջ նման։ Մի­այն մեկ ան­գամ՝ 1941 թվա­կա­նի հու­նի­սի 21-ի երե­կո­յան, Արեւ­ը չկա­տա­րեց հրա­ժեշ­տի իր ծե­սը, եւ գյու­ղա­մի­ջում՝ Բա­զա­րի հս­կա չի­նա­րի­նե­րի տակ նս­տո­տած ու ծե­սին սպա­սող մարդ­կանց մո­տով դե­պի իր ժայ­ռա­փոր կա­ցա­րա­նը գնա­ցող հղի Եվան ասաց.

– Փոր­ձանք ա լի­նե­լու։

Չի­նա­րի­նե­րի տակ նս­տո­տած ու ծե­սին սպա­սող մար­դիկ հա­ջորդ օրը եւ հե­տա­գա ամ­բողջ կյան­քում հիշ­ե­ցին այդ կնոջ ասա­ծը, որով­հե­տեւ 1941 թվա­կա­նի ամա­ռա­յին արեւ­ա­դար­ձին նա­խոր­դող օր­վա երե­կո­յան Հա­չա Քա­րի կա­տար­նե­րը չվառ­վե­ցին, գիշ­ե­րը լու­սա­վոր չե­ղավ, իսկ առա­վոտ­յան՝ պա­տե­րազ­մը մտավ Գյուղ, թա­կեց լու­սա­մուտ­նե­րը, շրխ­կո­ցով բա­ցեց բո­լոր դռ­նե­րը, չա­փա­հաս տղա­մարդ­կանց շարք կանգ­նեց­րեց ու տա­րավ ռազ­մա­ճա­կատ։

… Մե­նակ էր ապ­րում ու առան­ձին՝ Գյու­ղից կտր­ված։ Ոչ ոք չգի­տեր, թե այդ կի­նը երբ եւ որ­տե­ղից է հայտն­վել։ Պար­զա­պես ար­դեն սո­վո­րել էին նրա գո­յու­թյա­նը։ Մի­այն տես­նում էին, որ եր­բեմն առա­վոտ­յան, եր­բեմն երե­կո­յան Գյուղ է իջ­նում, նա­յում՝ ինչ կա-չ­կա ու դարձ­յալ բարձ­րա­նում Հա­չա Քա­րի տակ՝ Մկաց Աղբ­րի մոտ գտն­վող իր ժայ­ռա­փո­րը։ Ամե­նա­տա­րեց ծե­րու­նի­ներն ան­գամ չէ­ին հիշ­ում, թե ժայ­ռա­փո­րի վեր­ջին բնա­կի­չը երբ էր ան­հե­տա­ցել։ Մկաց Աղբ­յու­րը սուրբ էր հա­մար­վում, ջու­րը՝ բու­ժիչ։ Բայց սո­վե­տա­կան իշ­խա­նու­թյան հաս­տա­տու­մից հե­տո մի­այն հա­տու­կենտ աստ­վա­ծա­վախ պա­ռավ­ներ էին այ­ցե­լում էդ սուրբ վայրն ու մոմ վա­ռում, մեկ-­մեկ էլ՝ աք­լոր մա­տաղ անում։ Սրանք էլ, մին­չեւ այն օրը, երբ խա­չը գցում էին եկե­ղե­ցու գմ­բե­թից, Եվա­յին չէ­ին նկա­տել ու չգի­տե­ին, թե ժայ­ռա­փո­րում բնա­կիչ է հայտն­վել։

Գյու­ղա­ցիք այդ դեռ ջա­հել աղջ­կան առա­ջին ան­գամ տե­սել էին հենց եկե­ղե­ցու գմ­բե­թից խա­չը գցե­լու օրը։ Գավ­կո­մի քար­տու­ղա­րը հայ­տա­րա­րել էր, թե կու­սակ­ցու­թյան որոշ­մամբ Աստ­ված չկա, եւ եկե­ղե­ցին կոլ­խո­զի պա­հեստ պի­տի դառ­նա։ Կոլ­յո­վը բարձ­րա­ցել էր եկե­ղե­ցու գմ­բե­թին եւ հս­կա խա­չը, եր­կար չար­չա­րան­քով քան­դե­լով, գցել գետ­նին։ Ոմանք հե­տո ասում էին, թե լսել էին այդ աղջ­կա շշն­ջո­ցը. «Քո­ռա­նաս դու, հա, քո­ռա­նաս»։ Կոլ­յովն, իս­կա­պես, տա­րի­ներ անց կու­րա­ցավ։

Ամեն տա­րի աշ­նա­նա­յին գիշ­ե­րա­հա­վա­սա­րին նա­խոր­դող օր­վա երե­կո­յան Մկաց Աղբ­յու­րը հան­կար­ծա­կի ժայթ­քում էր։ Իր ակունքն ու երկ­րի ըն­դերքն էր մաք­րում, հե­տո՝ արագ զու­լալ­վում էր։ Այդ օրը Եվան էլ իր ծեսն էր անում, որ բնազ­դով, թե ինչ­-որ մե­կի հուշ­ե­լով սկ­սել էր անել 15 տա­րե­կա­նից. Աղբ­րի զու­լալ­վե­լուց հե­տո մար­մի­նը լվա­նում­-օ­ծում էր, ապա՝ մի բուռ ջուր էր խմում ու հա­ջոր­դող տար­վա հու­նի­սի 21-ի լույս 22-ի պայ­ծառ գիշ­ե­րը՝ ծնն­դա­բե­րում։ Սա­կայն երե­խա­նե­րը մե­ռած էին ծն­վում։ Վեց տա­րի՝ տասն­հինգ տա­րե­կա­նից սկ­սած, այդ­պես էր։ Եվ մի­այն յո­թե­րորդ ան­գամ, այդ օրը՝ 1941 թվա­կա­նի հու­նի­սի 21-ի լույս 22-ի խա­վար գիշ­ե­րը երե­խան ողջ ու առողջ ծն­վեց։ Սո­վոր էր մե­նակ ծնն­դա­բե­րե­լուն եւ դժ­վա­րու­թյուն չու­նե­ցավ. նո­րած­նի պորտն ինքն էլ կտ­րեց։ Ու այդ պա­հին էր, որ Հա­չա Քա­րից լսեց. «Աբ­կա՜յ»։

Եվ տղա­յին Աբ­կայ կո­չեց։

Շարունակությունը կարդացեք այստեղ՝  ABKAI

«Աբ­կայ. մեռնելու պարունակները» վեպն արդեն հասանելի է նաեւ էլեկտրոնային գրքի տեսքով: Այդ գործն իրականացրել է Մարատ Յավրումյանը: Խորին շնորհակալություններս նրան եւ «Յավրուհրատին» նախաձեռնության եւ հրատարակության համար: Ահա այն հասցեները, որտեղ կարելի է կարդալ գիրքը.

Էլ. գիրքը epub ֆորմատով – http://goo.gl/qCsXUi

Էլ. գիրքը Kindle Mobi ֆորմատով – http://goo.gl/a419nB

Advertisements

About Մեսրոպ Հարությունյան

Արձակագիր, լրագրող: Գրքերը՝ 1. «Բացարձակ սեւ մարմին», պատմվածքներ, Երեւան - 1998 թ 2. «Եռանկյան չորրորդ անկյունը», Երեւան - 2003 3. «Հետհեղափոխությունն իր եզրերով», պատմվածքաշար-վիպակ, Երեւան-2005 4. «Աբկայ. Մեռնելու պարունակները», վեպ, Երեւան - 2007
This entry was posted in Գրական. Bookmark the permalink.

3 Responses to ԱԲԿԱՅ. ՄԵՌՆԵԼՈՒ ՊԱՐՈՒՆԱԿՆԵՐԸ

  1. Eddie Arnavoudian says:

    Առաջին կարգի վէպ Ձեր Ն։ Շնորհակալութիուն

  2. Pingback: ԷԴԴԻ ԱՌՆԱՈՒԴՅԱՆԸ  «ԱԲԿԱՅ. ՄԵՌՆԵԼՈՒ ՊԱՐՈՒՆԱԿՆԵՐԸ» ՎԵՊԻՍ ՄԱՍԻՆ | mesropharut

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s